ԿարևորՔաղաքական

Պետդումայում արձագանքել են Բաքվի «մինչև հաղթական ավարտ» ռազմական ծրագրին

Բաքվին խաղաղություն պարտադրելու կամք պետք է դրսևորվի, կամ մենք ականատես կլինենք «մինչև հաղթական ավարտի» ռազմական ծրագրի հետևանքներին: Այսպես է մեկնաբանել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրանկիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Իլհամ Ալիևի՝ «մինչև վերջ գնալու» մասին հայտարարությունը:

Riafan.ru— ի հետ զրույցում Զատուլինն ասել է, որ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղում կկարողանան ապրել ինչպես ադրբեջանցիներն Ադրբեջանի կազմում, չի համապատասխանում իրականությանը: Պատգամավորի կարծիքով՝ Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում:

«Կարծում եմ, որ ինքը` Ալիևն էլ դրանց չի հավատում, որը բազմիցս ցույց է տվել իր իրական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Հարձակվող կողմի ախորժակը բացվել է: Եվ քանի դեռ Ադրբեջանին կոշտ փաստարկներ չեն ներկայացվել, որոնք հետ կպահեն նրան այս ծրագրից, նա ինքնուրույն չի շեղվի այդ ռազմական ուղուց», — նշել է պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button