ԿարևորՀասարակություն

Հակառկորդը ավելի է մոտեցել Հայաստանի սահմանին, բայց հետ է շպրտվել․ Հովհաննիսյան

Հակառկորդը ավելի է մոտեցել Հայաստանի սահմանին, բայց հետ է շպրտվել․ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ նորից շարունակել են տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունները։ Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները ենթարկվել են հրետակոծության»,- ասել է Հովհաննիսյանը

Ըստ նրա՝ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։

«Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, այդ թվում՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել»,- նշել է Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար՝ առանց հրետանային սաստիկ կրակի։

«Հայկական գյուղերի ուղղությամբ թեթևազեն թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ շպրտվում։ Ավետարանոց գյուղի ուղղությամբ թշնամական դիվերսիոն խմբերը մի քանի օր է՝ փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը»,- նշել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ թշնամին որոշակիորեն կորցրել է քանակական ու տեխնոլոգիական առավելությունները, «որը բխում է ինչպես տեղանքից, այնպես էլ մեր հմտությունների կատարելագործումից»։

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Հաղթելու ենք։

Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ

Ցուցադրել ավելի
Back to top button