ԿարևորՔաղաքական

Իրանը ԼՂ հակամարտության «մշտական ​​լուծման» ծրագիր է մշակել. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ 

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․

«Իսլամական հանրապետությունը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հաստատմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական լուծման ծրագիր է մշակել, որը կներկայացվի այսօր կամ վաղը, և մենք դրան ավելի ուշ կհետևենք Մոսկվայում և Երևանում»։

«Մտահոգություն կա, և դա ահաբեկիչների ներկայությունն է տարածաշրջանում: Այս կապակցությամբ մենք հստակ ասել ենք, որ Իսլամական Հանրապետության համար դա անընդունելի է», — ասաց նա:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա ՝ նպատակ ունենալով նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման Իրանի նախաձեռնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button