ԿարևորՀասարակություն

Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին ժամը՝ 18։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-038/863/266-54-588/863/223-99-398/863/266-57-398/863/300-77-518/863/206-16-70

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button