ԿարևորՀասարակություն

Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում. Մել Գիբսոն (տեսանյութ)

Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մել Գիբսոնն իր տեսաուղերձում ասել է, որ շատ տխրել է, տեղեկանալով հայկական Արցախում վերջին օրերին հակամարտության սրման մասին: Նա նշել է, որ շատ հայ ընկերներ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք խոսում են իրենց տառապանքների և սիրելիների կորստի մասին:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին: Նրանք շատ հաստատակամ և առատաձեռն են և ստիպված են բախվել հսկայական դժվարությունների, բայց այս մարդկանց կարողությունները, ինչպես դուք և ես գիտենք, անվերջ են։ Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Եվ ես նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, ու մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն առկա իրավիճակը: Հուսով եմ՝ խաղաղության կգաք»,- ասել է նա՝ հայերին մաղթելով ամուր մնալ, շարունակել կատարել իրենց գործը՝ մաղթելով Աստծո օրհնությունը:

Back to top button