ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը:

Հայտարարությունում ասվում է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին»:

Back to top button