ԿարևորՀասարակություն

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այսօր այցելել է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Նրանց ուղեկցել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Back to top button