ԿարևորՍպորտ

Շախմատի Հայատանի չեմպիոնն այսօր բարեգործական միաժամանակյա մրցաշար կանցկացնի

Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանն այսօր բարեգործական մրցաշար կանցկացնի: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքում:

«Վաղը` հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-17:00, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը շախմատի բարեգործական միաժամանակյա մրցաշար կանցկացնի բոլոր ցանկացողների հետ: Շախմատային խաղերը կլինեն վճարովի: Հանդիսատեսը և անցորդները նույնպես կարող են մասնակցել հանգանակությանը: Մրցաշարի և հանգանակության ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ցանկացողները կարող են այցելել և ուժերը չափել Հայաստանի քառակի չեմպիոնի հետ: Օգնենք բանակին, աջակցենք մեր զինվորներին:

Կհանդիպենք Թումանյանի արձանի մոտ ժամը 12:00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button