ԿարևորՀասարակություն

Օրվա ընթացքում հրթիռակոծվել են Մարտունի և Մարտակերտ քաղաքները

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում են, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

Back to top button