ԿարևորՄշակույթ

Թիկունքը իրավունք չունի կոտրվելու, որովհետև մեր զինվորի թիկունքն է. Գյումրիի թատրոնը չի դադարի խաղալ կենաց ու մահվան արանքում

Գյումրիի դրամատիկական թատրոնը 155-րդ թատերաշրջանն է բացել: Գյումրիի դրամատիկականը Հայաստանում միակ թատրոնն է, որը երբեք չի փակի դռները: Դերասաններից մի մասն առաջնագծում են, մյուսների հարազատներն են կենաց ու մահու կռիվ մղում, բայց թիկունքին՝նոր ուժ ու լիցքեր են պետք:

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Գյումրու դրամատիկականում 26-ին և 27-ին Երևանում Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ն է, հայի ճակատագրի մեկդարյա անցքերով, Կոմիտս վարդապետի կյանքի օրինակով պատմության դասերով ու պագա փոքրիկ Կոմիտսին նոր ճանապարհ հարթելու ուղերձով: Ներկայացման հասույթը առաջնագծին է:  Թիկունքը իրավունք չունի կոտրվելու, որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է, ասում են են դերասանները։

Գյումրիի դրամատիկականի հոբելյանական 155 րդ թատերաշրջանի վարագույրները բացվեցին: Դահլիճը կիսադատարկ էր. թագավարագ, սահմանին՝ պատերազմ, թիկունքում… թիկունքում հույզերի սպասումների ու ինքնահաղթահարման պատերազմ է, որ ամուր մնան, առաջնագծին հզոր հենարան լինեն: Սոցիալական հեռավորության պատճառով կիսադատարկ դահլիճում ներկաները անորոշ հայացքով սպասում էին իրենց սիրելի դերասանին՝ Վարդան Պետրոսյանին: Գյումրեցիների սիրելի մտավորականը Գյումրիի դրամատիկականի դերասանների հետ «Վերելք»-ն է ներկայացնելու, գուցե մի հուսադրող բան էլ կասի, հանդիսատեսն ավելի կգոտեպնդվի:

Առաջինը  բեմ բարձրացավ հանդիսատեսին ողջունելու Թատրոնի տնորենը, Լյուդվիգ Հարությունյանը:

«Ես համոզված եմ, ձեզանից շատերը չգիտեն ինչի համաար ենք խաղում այս ներկայացումը, բայց այն նպատակ ունի։ Մենք հասկացանք, որ անպայման պետք է խաղանք, պետք է ուժ գտնենք։ Ես ինքն իմ մեջ ուժ եմ գտել ու այսօր այստեղ եմ»։

Լյուդվիգ Հարությունյանը ուժ է գտնում որ տանը մորաքրոջը գոտեպնդի, բեմում էլ՝ հանդիսատեսին: Մորաքրոջ միակ որդին՝ Էդգար Չոլակյանն օրերս միացավ մեր անմահ հերոսների բանակին։ Մորաքույրն ու իր միակ որդին Թուրքիայում էին բնակվում, մոտ 2 տարի առաջ էին Հայաստան եկել ու Էդգարը որոշել էր, որ հայրենիքն իր կարինք ունի։ Առաջին ներկայացումը որ էդգարը դիտել էլ Գյումրիի դրամատիկականում՝ «Հարսանիք թիկունքում»ն էր, նվիրված ապրիլյան քառօրյային։

«Երբ բեմադրում էի, նայեց ու ասեց,- ես հիմա հաստատ եմ որոշել, մարդ որ հասցրեց իր հայրենիքում լինել մոտ 2 ամիս, բայց գնաց խիզախ ծառայեց։ 7-8 ամսից ծառայությունն ավարտելու էր, բայց ․․․ սգում ենք, բայց հպարտ ենք, ինչպես մեր Էդգարի, այնպես էլ բոլոր հայորդիների համար»։

Էդգարի և մեր հերոս հայորդիների սխրանքների մասին ֆիլմեր հաստատ կծնվեն, ավելի ուշ։ Այսօր՝ «Վերելք»ն է, ներկայացումը սկսվում է դարասկզբին հայերի կոտորածի դաժան տեսարաններով, սարծափած ճիչերով ու հնչում է Վարդան Պետրոսյանի խրոխտ համոզմունքը, «Սա էլ չի՛ լինի ու չի՛ լինելու»։

Ներկայացման ողջ ընթացքում մեր առօրյայի, մեր արարքների հետ մեկտեղ ավելի քան մեկդարյա պատմական անցքերն են, օսմանյան կայսրության վերջալույսից մինչև մեր օրեր, երիտ, քեմալական թուքական քաղաքական փոփոխությունները և նրանց անփոփոխ վերաբերմունքն ու գործելաոճը հայերի հանդեպ։ Ներկայացման ողջ ընթացքում կարմիր գծով անցնում է Կոմիտաս վարդապետի կյանքը, իսկ վերջում, վերջում հայի նոր տեսակի մասին է, չնահանջող, հաղթող ու նոր Կոմիտասի ծնունդ տվող։

Վարդան Պետրոսյանն այս տարի ուրիշ ներկայացում էր բեմադրելու, բայց ժամանակն իրենը թելադրեց։

«Իրենք, կռվողներն ասում են, մենք ուզում ենք, որ դուք խաղաք, մենք հանգիստ ենք, երբ մեր թիկունքում մեր կանայք, մայրերը, երեխաները կանոնակարգված կյանքով են ապրում, թատրոն են գալիս, մանավանդ՝ «Վերելք»-ը։ Թիկունքը և առաջնագիծը պետք է համագործակցեն և ապրեն կանոնակարգված, մեր հաղթանակը դա է պանաջում, չտրվել զգացմունքներին, ուղակի կատարել հրահանգներ։ Մի պահ եկավ, նախարարությունից հրահանգեցին դադարեցնել, որովհետև սկիզբն էր, դժվար էր»։  

Գործընկերներից ոմանք առաջնագծում են, շատերի էլ՝ հարազատներն են առաջնագծում ու ամեն վայրկյան որևէ լուրի սպասելով ներկայացման փորձերն են անում։

«Առաջ այդեպս չէր, «от советсского информбюро» հիշում էք, հիմա՝ հեռախոսը ձեռքիդ ամեն վայրկյան դու սպասում էս լուրերի և պատկերացրու, ներկայացման փորձի ժամանակ լուր է գալիս, որ քո սիրելին այնտեղ է, զորամասում, որն հենց նոր ռմբակոծեցին։ Դու ինչքան ուժ պետք է գտնես, որ շարունակես փորձը, որ հասցնես հաղթական ավարտին։ Թիկունքը, այո, իրավունք չունի կոտրվելու, որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է»։

Ներկայացումների հասույթը առաջնագծինն է։  Հոկտեմբերի 23-ին և 24-ին Գյումրու դրամատիկականում 26-ին և 27-ին Երևանում Վարդան Պետրոսյանի և Գյումրիի դրամատիկականի «Վերելք»-ը հանդիսատեսին ևս մեկ անգամ կհիշեցնի։

«Մենք հաղթելու ենք, լավ հիշեք, վաղը մենք հաղթելու ենք, որովհետև մինչև էդ վաղը, այսօր արդեն հոգում մեր հաղթել ենք․․․»։

Back to top button