ԿարևորՀասարակություն

Ղարաբաղյան հակամարտությունում ռազմական լուծում գոյություն չունի. ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյխուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Ռազմական լուծում գոյություն չունի»,-ասվում է ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի էջում տարածված հայտարարության մեջ Ադրբեջանի նախարարի հետ հանդիպման արդյունքում: Օ’Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում նա պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքին գործող ներկայացուցիչները նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա եւս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու իրավիճակի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «ԱՄՆ-ը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել»,-նշել է Օ’Բրայենը:

Back to top button