ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»:

Հայտնում է AFP գործակալությունը:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են ։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», — AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։

Նա հավելել է, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button