Ստարտափ Հայաստան

Էլինեի ձեռքով նկարված հագուստները կտավներ են, որոնք մարդիկ կրում են առօրյայում․ «Ստարտափ Հայաստան»

Էլինե Պողոսյանը մասնագիտությամբ լրագրող է: 23 տարեկան։ Մանկուց երազել է մարդկանց սովորեցնել քայլել արվեստի հետ։

Աղջիկն այսօր սվորում է և զուգահեռ արտադրում իր ձեռքով նկարված հագուստներ։ Էլինեն ասում է, որ դրանք կտավներ են, պարզապես մարդիկ այն կրում են իրենց մարմնի վրա։

Էլինեն ծնվել է այնպիսի ընտանիքում, որ փոքր տարիքից է իմացել՝ եթե ուզում ես ապրել, պետք է աշխատես։

Հասուն տարիքում Էլինեն որոշեց, որ պետք է աշխատի, բայց ինքն իր մոտ։ Հիմնի սեփական բիզնեսն ու գումար վաստակի իր ձեռքի աշխատանքների միջոցով։

Էլինեն իր փորձով ապացուցում է, որ Հայաստանում բիզնես սկսելը ոչ միայն հնարավոր է, այլև շահութաբեր։

Այնքան շահութաբեր, որ պլանները զգալի չափով օր օրի մեծանում են և իրականություն դառնալու ճանապարհն ավելի մոտ է թվում։

Ցուցադրել ավելի
Back to top button