ԿարևորՀասարակություն

Դիվերսիոն խմբավորումները ետ են շպրտվել՝ տալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ․ Վահրամ Պողոսյան

Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Ինչպես հայտնում է «Արցախ» տեղեկատվական շտաբը, ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button