ԿարևորՀասարակություն

Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով խաղաղ ցույց՝ Սենայի ողջ երկայնքով

Ֆրանսիահայերը  բողոքի խաղաղ ցույցն են իրականացրել Փարիզի Սենա գետի ողջ երկայնքով: Ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով Փարիզի կենտրոնում Սենա գետի վրա աշխարհին են ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը և կոչ արել դատապարտել Ադրբեջանի սանձազերձ գործողությունները Արցախի խաղաղ բնակչության հանդեպ։

Ֆրանսիահայերը պահանջել են կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող լայնածավալ պատերազմը, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:

Նմանօրինակ բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների հարակից տարածքներում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Բազմամարդ խաղաղ հավաքներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button