ԿարևորՀասարակություն

Արծրուն Հովհաննիսյանը քարտեզի միջոցով ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում

Հայկական միասնական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քարտեզի միջոցով ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում։

«Քարտեզը ստատիկ չէ և կարող է փոփոխվել ամեն րոպե»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։

«Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։

Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։ Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button