ԿարևորՄիջազգային

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հավաստի տեղեկություններ է ստացել Բաքվում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների մասին, այդ թվում՝  J. W. Marriott Absheron հյուրանոցների, ինչպես նաև Բաքվում պոտենցիալ այլ օբյեկտների դեմ:

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեծ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները։

«Եղեք զգույշ և պահպանեք զգոնությունը, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից։

Դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button