Համասփյուռք

Սփյուռքը հայրենիքի կողքին․ լոսանջելեսաբնակ Գևորգ Ավագյան․ «Համասփյուռք»

Այս օրերին ազգովի կերտում ենք մեր նորօրյա հերոսապատումը։ Հայրենիքի պաշտպանությանն են լծվել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։

Իրենց կարողությունները ծառայեցնելով մեկ նպատակի՝ հաղթանակի համար: Այսօր Սփյուռքն ու սփյուռքահայը ևս մեկ անգամ փաստում են, որ իրենք հայրենիքի ամենավստահելի թիկունքն են։

Այդ թիկունքի նվիրյալները հաճախ չեն երևում։ Կարևոր է ճանաչել նրանց։ Համասփյուռքի լուսաբանման նոր թեմատիկ ուղղության գլխավոր հերոսները նրանք են՝ հայրենիքի կողքին կանգնած սփյուռքի մեր հայրենակիցները։

Գևորգ Ավագյան, ո՞վ է լոսանջելեսաբնակ մեր հայրենկիցը։ Ինչպե՞ս է հայտնվել հայրենիքում։ Ի՞նչ առաքելություն է այսօր իրականացնում։ Ինչպիսի՞ն է տեսնում ներկա Հայկական սփյուռքը։

«Սփյուռքը հայրենիքի կողքին․ Գևորգ Ավագյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Լոս Անջելեսից Գևորգ Ավագյանի հետ։

Back to top button