ԿարևորՔաղաքական

Թրամփն ասել է, որ ԼՂ հակամարտության բանակցություններում առաջընթաց կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։ Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Back to top button