ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ մեկնարկել է

ՀՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ մեկնարկել է, ֆեյսբուքյան իր էջում հատնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,- հայտնել է Նաղդալյանը:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Բացի այդ, կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

«Մեր հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն: Այնտեղ հոկտեմբերի 23-ին նա Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մասնագիտական ու խորացված շփումներ կունենա Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Կկայանա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը:

Ցուցադրել ավելի
Back to top button