ԿարևորՔաղաքական

Հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումներն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:  Հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Պետքարտուղարը Պոմպեոն չորեքշաբթի հայտարարել էր, որ իրավիճակը բարդ է: «Բարդ դիվանագիտական ​​իրավիճակ է: Մեր, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ուղին հակամարտության դադարեցումն է, հայտարարելը՝ դեէսկալացիա ապահովելու անհրաժեշտության մասին », — նշել է նա:

Վաշինգտոնում կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button