ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտությունը սկիզբ է առել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններով․ Պուտին

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկիզբ է առել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այս հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես միջպետական ​​հակամարտություն կամ տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կատարվել են դաժան հանցագործություններ»,- НТВ-ի փոխանցմամբ «Վալդայ» քննարկումների ակումբում ասել է  ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է՝ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը: 

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- հայտնել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահի խոսքով՝  եթե ​​30 տարվա ընթացքում ԼՂ բանակցությունները արդյունք չեն տվել, դա չի նշանակում, որ պետք է ռազմական գործողություններ սկսել։

Ըստ Պուտինի՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում ՌԴ դիրքորոշումները չեն համընկնում Թուրքիայի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button