ԿարևորՀասարակություն

Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը

Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ այդ երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։

 «Այդ բանաձևով պատերազմին վերջ տալու կոչ արվեց։ Հուսով ենք, որ Ավստրիայի իշխանությունները հավելյալ ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասել է Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Հակոբջյանը։

«Վերջին օրերի աշխատանքը նոր փուլ է թևակոխել, քանի որ հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է Գևորգ Հակոբջյանը։

Գևորգ Հակոբջյանը տեղեկացրել է, որ պարբերաբար տեղի հայ համայնքին հիշեցնում են «Հայաստան», «1000+» հիմնադրամներին նվիրատվություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Վերջին օրերին ևս 150 հազար եվրո է փոխանցվել։

Ցուցադրել ավելի
Back to top button