ԿարևորՀասարակություն

«50 Plus»․ Հայաստան համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսվում է նոր շարժում

Հայաստան համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսվում է նոր շարժում՝ «50 Plus» անվամբ:

Շարժումը սկսվել է սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլ՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն:

«Պատկերացրեք, եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլդր դոլար»,- ասել է Արշամյանը՝ հավելելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:

Արշամյանի խոսքով, դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ, իսկ այդ գումարներն օգտագործվում են կարևոր նպատակների՝ հումանիտար օգնության համար:

Ըստ Արշամյանի, ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելը կարող է խանգարել ընդհանուր գործին: «Ուստի ամբողջական հաշվետվությունները կհրապարակվեն խաղաղություն հաստատելուց հետո»,- վստահեցրել է Արշամյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button