ԿարևորՀասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը՝ նոյեմբերի 26-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե՛ այդ արդյունքները, թե՛ այդ օրը հավաքված գումարները»,- ասել է Արշամյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այնքան գումար կհավաքվի, որքան հավաքել է այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում։

Back to top button