ԿարևորՀասարակություն

«Լռում եք, ուրեմն հանցակից եք»․ բողոքի ակցիաներ ՀՀ–ում՝ դեսպանատների առաջ

Մի խումբ հայեր հավաքվել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաջ, խնդրում են, հորդորում, կոչ անում ու պահանջում. «Ուշքի՛ եկեք, ձեզ չեն ներելու»:

«Գերմանացին ամաչում է իր նախնիների կատարած հանցանքի համար։ Գերմանիայի կառավարությանը կոչ եմ անում իմ անունից, հայության անունից, մարդ մնացած մարդկանց անունից՝ մի դրեք այդ պատմական ծանրագույն բեռը գերմանացու վրա։ Մի ամաչացեք նրանց մարդկության առաջ դա մեր խնդրանքն է, հորդորն է, կոչն է, պահանջն է։ Այն,  ինչ չի կարողանում այսօր Գերմանիայի քաղաքացին խնդրել, ես եմ խնդրում նրանց փոխարեն»:

Մարդկության առաջ պարզ ճակատով մնալու համար խաղաղ ցույցի մասնակիցները մի քանի պահանջ են ներկայացում. ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, դադարեցնել գերմանական զինամթերքի արտահանումը դեպի Թուրքիա, կիրառել տնտեսական և քաղաքակա պատժամիջոցներ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախին:

«Ամեն տեղ գնալու ենք, ամեն կառույց՝ պետական, միջպետական, աշխարհում ինչքան հզոր կառույցներ կան պետք է իրենց առաքելությունը կատարեն, եթե չեն կատարում, ներողություն եմ խնդրում, բայց թող թողնենգնան, մենք իրենց տալու ավել տեղ չունենք»:

Ակցիայի մասակիցները մոտ 1 ժամ դեսպանատան մուտքի առաջ դրոշ ծածանեցին, ևս մեկ անգամ բարձրաձանեցին, որ «Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը՝ ագրեսոր», ու մենք անպայման «հաղթելու ենք»: Ինչպես նախորդ՝ ավելի քան 20 օրերում, իրականացվող բոլոր ակցիաների ժամանակ՝ երգով խնդրեցին. Հայե՛ր, միացեք։

Մեկ ժամ այս ամենը լսելուց հետո դեսպանը տեղեկացրեց՝ պատրաստ է ընդունել պատվիրակության անդամերից որևէ մեկին: Իսկ մյուսները սպասեցին՝ րեպեներ անց Գերմանիայի դեսպանի հետ զրուցած իրեց «դեսպանից» այս տողերը լսելուն.

«Մարդն իսկապես անհանգստացած է։ Ներողություն խնդրեց, որ չի կարող իջնել և ըմբռնումով է մոտենում, որ այսպիսի ձևաչափով ենք դիմում իրեն։ Ես փորձեցի ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում, և դեսպանը հավաստիացրեց, որ տեղյակ է։ Իսկ ինչու՞ չի արձանագրվում Ստեփանակերտի, Շուշիի, անգամ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում գտնվող խաղաղ բնակիչների հետ կատարվող իրականությունը. նա ասաց՝ հավատացեք, գիտեմ»:

Դեսպանը խոսեց, իսկ ակցիայի մասակիցները այս խոսքը ոչ պակաս լռություն համարեցին.

«Սա արդեն որերորդ դեսպանատունը, միջազգային կառույցն է, որի պատասխանը մեզ վերջնական չի գոհացնում, որվհետև ինչպես նկատում եք՝ նրանք բացի մտահոգություն հայտնելուց որևէ դրական գնահատական ի օգուտ մեզ չեն տալիս։ Մենք տեղյակ ենքմենք տեղյակ ենք․ Մենք գիտենք, որ դուք տեղյակ եք։ Դուք 2016–ին էլ էիք տեղյակ, 1915 թվականի ցեղասպանությանը ձեզանից ո՞ր մեկը տեղյակ չէր։ Մենք հերթական կառույցին ասում ենք, որ դժգոհ ենք ձեզանից։ Ամո՛թ»:

Ակցիայի մասնակիցները, որոնք նախորդող օրերին արդեն իսկ ներկայացրել էին իրենց պահանջները ՄԱԿ-ի և Եվրոմիութան հայաստանյան գրասենյակների առաջ, քայլերթով ուղևորվեցին դեպի Իտալիայի դեսպանատուն՝ նույն խնդրանք- հորդոր- կոչ- պահաջներով:

«Մենք արդեն որերորդ օրն ա էլ տեղ չի մնացել՝ չգնանք, մենք ամեն տեղ գնալու ենք, մինչև կոնկրետ քայլեր չանեն։ Պայքարելու ենք. տղերքը՝ ճակատում, մենք՝ թիկունքում»

Back to top button