ԿարևորՀասարակություն

Հակառակորդը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում:

Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել: 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button