ԿարևորՔաղաքական

Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից. Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:

Պոմպեոն հաստատել է, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին:

«Բարդ իրավիճակ է ստեղծվել տեղում, բարդ դիվանագիտական իրավիճակ է: Պատրաստվում եմ նախարարների հետ հանդիպմանը նշել, որ երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը, ոչ էլ որևէ սպառազինում տրամադրեն: Միայն դիվանագիտական լուծումն ընդունելի կլինի բոլորի համար: Այս մասին եմ պատրաստվում խոսել նախարարների հետ ուրբաթ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:   

Ցուցադրել ավելի
Back to top button