ԿարևորՀասարակություն

Փրկվածներ եղել են, բայց նման մեծ խմբավորման մասին խոսք չի եղել․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է 170 հայ զինծառայողի փրկվելու մասին լուրը, ասել է, որ եղել են դեպքեր, բայց նման մեծ խմբավորումների մասին խոսք չի եղել։

«Այսօր և երեկ եղել են դեպքեր, երբ մեր մարտական գործողությունների առաջխաղացման ժամանակ, հատկապես, կարողանում են որոշ անհատներ կամ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողոությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղում՝ ծուղակ է եղել, կամ մոլորվել են, գերությունից փրկվել են, դուրս են եկել, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button