Հայագիտակ

Տարածաշրջանային ազգագրության հիմնադիրը՝ Երվանդ Լալայան․ «Հայագիտակ»

Իր կնոջ հետ նա հիմնեց հայ ազգագրական ընկերությունը, հետո նաև գրադարանը և հրատարակչությունը։ Այս բոլորի հիման վրա հետագայում Երևանում ստեղծվեց Պատմության թանգարանը։

19-րդ դարի երկրորդ կեսից բուրժուական բարքերի ազդեցության տակ ժողովուրդն աստիճանաբար հեռանում էր նահապետական բարքերից, կենցաղից։

Ազգայինը կորցնելու վախը ստիպեց Լալայանին՝ կոչով դիմելու հայ մտավորալանությանը, որպեսզի նրանք փշուր-փշուր հավաքեն և թղթին հանձնեն իրենց գավառի կյանքի, սովորությունների, հավատալիքների մասին մանրամասներ, հեքիաթներ, զրույցներ։

Նա ինքն էլ շրջեց բոլոր գավառներով, մի քանի հատոր նյութ հավաքեց, որոնք գրքի ձևով տպագրեց 26 հատորով։

Ցուցադրել ավելի
Back to top button