ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է հոկտեմբերին Խորհրդում նախագահող ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբեզնյան : Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել կատարումը (հրադադարի), դա ամենաառաջնային հարցն է, քանի որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել»,- նշել է նա: 

Գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովել: «Այս հարցն, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Խորհուրդը բավականին միակարծիք էր մոտեցումների հարցում»,- ասել է ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ նա բացատրել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի մշտադիտարկում իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «Անվտանգության խորհրդի  հատուկ մանդատ անհրաժեշտ կլիներ»: «Դա արագ գործընթաց չէ»,- նշել է դիվանագետը:

«Հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի կոլեգաների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրականացնել այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբեզյան:

Դիվանագետը չի բացառել, որ մշտադիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել եւս, որ այս կառույցն է իրականացնում կարգավորման գործընթացը: «Թե ով կլինի այնտեղ եւ ինչ կարգավիճակում, դեռ մնում է քննարկվող հարցերից մեկը»,- ավելացրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button