ԿարևորՔաղաքական

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին՝ հավելելով, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:

«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:

Ցուցադրել ավելի
Back to top button