ԿարևորՀասարակություն

Ամերիկացի մի խումբ վերլուծաբաններ չեն հերքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան ուղարկելու փաստերը

Սիրիայից վարձկան զինյալների Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հրապարակումները միջազգային լրատվամիջոցներում վերլուծությունների ու մտահոգությունների տեղիք է տվել ամերիկացի փորձագետներին: «Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ բացի լրատվամիջոցներից խնդրին այսօր անդրադարձել է նաև «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը և հայտնել, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան: Նրանց ընդհանուր թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի:

Կենտրոնի փոխանցմամբ՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից:

Հղում անելով սեփական աղբյուրին՝ ռուսական «РИА Новости»-ին հայտնել է, որ ուրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար զինյալ ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության նախկին խոսնակ, վերլուծաբան Հագալ Շեմալին ասում է՝ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Թուրքիան տարածաշրջան է ուղարկել առնվազն 4000 սիրիացի վարձկանների, ինչին չհավատալու պատճառ չունի,քանի որ արդեն նկատել են՝ նրանց շրջանում զոհեր կան: «Երբ օտարերկրյա զինյալներ կարող ենուղարկվել աշխարհում ցանկացած հակամարտության գոտի`Իրաք, Սիրիա, Լիբիա,դա բնավիրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում և ավելի երկարացնում հակամարտությունը: Եվ դա ինձշատ մտահոգում: Թուրքիան այդ սիրիացի օտարերկրյա մարտիկներին ուղարկում է այնտեղ, որովհետև դա գրեթե արտացոլում է Թուրքիայի կողմից հակամարտությունը երկարացնելու ևայդ տարածաշրջանում ապրող էթնիկ հայերին առավելագույն վնաս պատճառելու ցանկություն: Հուսով եմ, որ ԱՄՆ կառավարությունն ավելի բարձրաձայն կխոսի այդ մասին»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է նա:

Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսի համոզմամբ՝Թուրքիան այս պատերազմի ակտիվ մասնակից է ոչ միայն իր ռազմական տեխնիկայի միջոցով: Այն ներմուծում է ջիհադիստներ Սիրիայից և այլ վայրերից, որոնք ակտիվորեն մասնակցում են էթնիկ հայերի դեմ պայքարող հակամարտությանը: Եվ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունը և պատժամիջոցներ կիրառի:

«Էրդողանը փորձում է շեղել թուրքերին երկրի տնտեսական լուրջ խնդիրներից՝ ավելի մեծ պատերազմ ստեղծելով: Թուրքական լիրան անկում է ապրում, տնտեսությունը նույնպես: Տեղական ինքնակառավարման մարմիններն անցնում են ընդդիմության կուսակցություններին: Էրդողանը գիտի, որ իր օրերը հաշված են: Որքան շուտ ԱՄՆ-ը կարողանա աջակցություն մոբիլիզացնել թուրքերի շրջանում, այնքան լավ վիճակում կլինեն Թուրքիան և տարածաշրջանը»,-ասել է վերլուծաբանը:

American Enterprice Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմամբ:

Stratford հաստատության ավագ վերլուծաբան Եվգենի Չաուսովսկու կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածության արդյունքում հակամարտությունը ստանում է ավելի լայնծավալ բնույթ՝ վերջին երկու տասնամյակների հետ համեմատ:

«Թուրքիան նախկինում միշտ սատարել է Ադրբեջանին քաղաքականապես և իր հռետորաբանությամբ, սակայն այժմ առկա են վկայություններ ոչ միայն Թուրքիայի աճող դերի մասին ռազմական ներգրավվածության առումով, լինի դա զենքի տրամադրման, թե անվտանգության աջակցության տեսքով, այլ նաև հնչում են մեղադրանքներ, ըստ որի Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել 1000 սիրիացի զինյալների՝ Բաքվի կողմից կռվելու համար: Անկարան հերքում է մեղադրանքները»,- ասել է Չաուսովսկին:

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի Թուրքիայի ծրագրի տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ամերիկացի վերլուծաբանԱյքան Էրդեմիրի խոսքով՝ վերջերս միջազգային լրատվամիջոցները հաստատել են սիրիական ջիհադիստներին, որպես վարձկաններ, մարտական գոտի ուղարկելուլուրերը: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ ներդրումներ է կատարում այս հակամարտության մեջ: Այն խրախուսում է Ադրբեջանին առաջ շարժվելև կշարունակի պահպանել իր աջակցությունը: Իհարկե, միշտ կա նաև երրորդ չափանիշ երկկողմ հարաբերություններից այն կողմ, այն է՝ թուրք-ռուս հարաբերությունները»,-ասել է նա:

ԱՄՆ-ն պետքարտուղար Մայք պոմպեոն ևս ասել է, որ խնդրին ծանոթ է միջազգային մեդիայի հրապարակումներից և հույս ունի, որ դա ճիշտ չէ: Հակառակ դեպքում այն կստեղծի անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ:

Թուրքին ու Ադրբեջանը, սակայն,շարունակում են մերժել նման մեղադրանքները՝ հայտարարելով, թե որևէ փաստ այդ մասին չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button