ԿարևորՔաղաքական

Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Ըստ politico.com-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա ուրբաթ Վաշինգտոնում առանձին կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: 

Հանդիպումները կայանալու են ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեին:

Պարբերականի՝ ԱՄՆ կառավարությանը մերձ կանգնած աղբյուրների համաձայն, առաջինը Պոմպեոյի հետ կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարը: Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն էլ գոհունակություն էր հայտնել պետքարտուղար Պոմպեոյի այն հայտարարության կապակցությամբ, որ նա հանդիմանել էր Թուրքիային՝ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար:

«Մենք խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում»,- ասել էր Ներսեսյանը»՝ գրում է politico.com-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button