Մշակույթ

Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության մեծ ջատագով և նվիրյալ Վահան Քոչարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:Վահան Քոչարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-20:00-ն Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Back to top button