ԿարևորՀասարակություն

Ով ունակ է զենք բռնելու, թող կատարի իր քայլը․ Արկադի Անդրեասյան

Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի էր հրավիրվել մերօրյա հերոս, զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը։

Նա պատմեց, որ 2015 թվականի հուլիս-օգոստոսյան մարտերի հերոսներից է, ստացել է ականապայթյունային վիրավորում և չի ավարտել ծառայությունը։ Այս պատերազմին կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր մասնակցել մարտերին՝ հյուսիսային ուղղությամբ:

«Այս նենգ պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, մեր բոլոր նահատակների համար: Մենք պետք է պահենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, քույրերին, երեխաներին»,- ասաց Անդրեասյանը: 

«Տղաները հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, մենք պետք է կերտոնք, իրականություն դարձնենք այս հաղթանակը՝ մեր կամքի, ուժի շնորհիվ: Ով ունակ է զենք բռնել, փրկել իր պատիվը, թող կատարի իր վճռական քայլը: Մենք պետք է թշնամուն խաղաղություն պարտադրենք»,- նշեց Արկադին:

«Այ հենց ինքը՝ Արկադի Անդրեասյանն ու իր նմաններն են հաղթելու այս պատերազմը, քանի որ նրանք անում են առավել քան…»,- ֆեյսբուքում գրել էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button