ԿարևորՀասարակություն

Մի դիպուկահարի պատմություն

Սիրո, նվիրումի, քնքշության ու հեզության խտացումից է մարմնավորվել հայ կինը: Դարեր ի վեր լինելով ընտանիքի երդվյալ նվիրյալն ու պահապանը՝ երբեք չի կորցրել իր կանացի դիմագիծը: Այժմ էլ զենքը դնելով իր փխրուն ուսերին՝առաջնագծում տղամարդուն բնորոշ խիզախությամբ պայքարում է թշնամու դեմ։ Հայ կնոջ ՝ կանացիության ու նրբության կաղապարների մեջ չսահմանափակելու միտումը նաեւ  հիմա՝ Արցախյան այս պատերազմին է նրան դարձնում անկոտրում զինվոր։ Նուրբ դիմագծերի մեջ թաքնված խիզախ կանանցից մեկն էլ Լուսինեն է՝ հայոց բանակի դիտպուկահարը։

-Ես դեմ եմ եղել, բայց ինքը ինձ չլսեց։ Սիրում ա , շատ ա սիրում զինվորականի գործը։ Ես իրեն նայում եմ,ասում եմ ՝ դու տղա պիտի լինեիր, ոչ թե աղջիկ։

Տիկին Ալլան մի քիչ մայրական գորովանքով, մի քիչ զինվորի մորը հատուկ հպարտությամբ է խոսում դստեր մասին։

Փոքրամարմին ու արիասիրտ Լուսինեին ուրիշ մասնագիտություն չէր հետաքրքրում։

-Ես ուզում էի բժշկուհի դառնա, բայց ինքը էդ գործը չսիրեց։

Բարձրակրունկի փոխարեն՝ երկարաճիտ կոշիկներ, կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ. Լուսինեն սա ընտրել էր դեռ մանկուց։ Զինվորականի խիստ համազգեստը ընդգծում է նրա կանացի հմայքը, նշաձև աչքերի ինքնատիպ փայլն ու դիպուկ հայացքը ամբողջացնում են դիպուկահարի նրա մասնագիտությունը։

-Հիշում եմ, միշտ գալիս ասում էր՝ մամա՜, խփել եմ,մամա՜ բարձր շենքից «թռել» եմ, ես էլ ուրախանում էի, բայց դե մինչև հիմա էլ չեմ համակերպվում։

Արցախյան ճակատում այսօր Լուսինեն իր զինվոր եղբայրների ու քույրերի հետ կերտում է մեր հերթական հաղթանակը։

Հաղթելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button