Հասարակություն

Մահացել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Նա մեծ ներդրում ունի Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ: Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, Գյումրիի օդանավակայանը:

 Գուրգեն Մուշեղյանը եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button