Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:

Նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի ընտանիքի անդամներին և գործընկերներին: Վանիկ Մկրտչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, արվեստասերների սրտերում:

Ցուցադրել ավելի
Back to top button