ԿարևորՀասարակություն

Խոցվել է հակառակորդի 9 ԱԹՍ․ 2-ը՝ ՀՀ տարածքում

Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։

«Վաղ առավոտվանից մարտական գործողությունները շարունակեցին նույն ուղղություններով։ Սկզբում հարձակում գործեցին հյուսիսային ուղղությամբ, ջախջախվեցին, առանց հաջողություն գրանցելու հետ շպրտվեցին, այնուհետեւ հարձակում ձեռնարկեցին հարավային ուղղությամբ, կրկին հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա այդ թվում նաև մեծաքանակ զինամթերք»։

Ըստ Հովհաննիսյանի՝  այլ ուղղությամբ համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժ ունեն։

«Այս պատերազմում, որը սաստիկ, չափազանց դժվար պատերազմ է, որոշակի բնագծեր չենք նշելու։ Սա 5-րդ սերնդի պատերազմ է»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով առհասարակ նման հարցեր չտալ։

Այսօր 20․30 –ի դրությամբ խոցվել է ադրբեջանական 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում, հայտնել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին մարտերը շարունակվում են,  թեժ է հարավային մասում։

Ցուցադրել ավելի
Back to top button