ՀասարակությունՄշակույթ

Հեքիաթաթերապիա Արցախցի երեխաների համար

Լինում է չի լինում, մի աղջիկ է լինում, անունը՝ Եվա։ Փոքրիկն աղջկա ամենասիրելի վայրը դպրոցի գրադարանն էր․

«Մեր դպրոցն էլ չկա, հիմա տատիկիս գրադարանից եմ գրքեր վերցնում ու կարդում»։

Մշակութային կառույցները, մտավորականները և պարզապես կամավոր անձիք այս օրերին որոշեցին Եվային և Արցախցի մյուս փոքրիկներին, ովքեր հեռու են իրենց գրքերից, նվիրել հեքիաթ։ #Նվիրիր_Հեքիաթ Նախաձեռնության հեղինակ գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի կարծիքով, ցանկացած պատերազմ ինչ-որ հեքիաթի մահ է, ուստի ծնվեց #Նվիրիր_Հեքիաթ նախաձեռնության գաղափարը, որին միացան կամավորներ, ընթերցողներ, մտավորականներ և Հայաստանյան մի շարք հրատարակչություններ՝  նվիրելով մի կտոր հեքիաթ․

«Հեքիաթաթերապիան միակ բանն է, որ կարող է բուժել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Պիտի նշեմ, որ շատ մանուկներ առաջին անգամ էին ծանոթանում հեքիաթին և մեր կամավորները առաջինն էին նրանց համար հեքիաթ կարդում»։

Թատրոնները ևս անմասն չեն փոքրիկներին հեքիաթ նվիրելուց։ Ստանիսլավսկու անվան ռոսւական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը պատմում է․

«Թատրոնը կարող է բոլորիս հանել այն վիճակից, որում հայտնվել ենք, մեր ամենափոքրիկ հանդիսատեղը 7 օրեկան էր»։

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը կրթամշակութային ծրագիր է մշակել Արցախցի երեխաների համար, գալիս են, հեքիաթներ կարդում, քննարկում, մուլտֆիլմներ դիտում, գրադարանի սպասարկման կրտսեր ենթաբաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը պատմում է․

«Երեխաների հետ հեքիաթներ ենք քննարկում, հանգում ենք նրան, որ բարին իրոք հաղթում է չարին և կյանքում էլ է այդպես։ Ունենք նաև հոգեբաններ, ովքեր աշխատում են նաև ծնողների հետ»։

Ապրում ենք մենք, ապրում է հեքիաթը, կյանք կոչվող հեքիաթի հերոսները մարդիկ են, որտեղ միշտ բարին  հաղթում է չարին։ Այս հեքիաթի վերջում էլ, Եվան և մյուս փոքրիկները կգնան իրենց տուն՝ նոր գրադարան հավաքելու, տամելու արդդեն նվեր ստացած գրքերն ու ապրելու իրենց բաժին հեքիաթը։

Back to top button