ԿարևորՀասարակություն

Հաղթելու մեր վճռականությունը տեսավ նաև լեհ հեռուստադիտողը

Արցախ և Հայաստան ժամանած բազմաթիվ լրագրողների մեջ նաև Լեհաստանի «Վյադեմոստի» հեռուստաընկերության ներկայացուցիչներն են։ Նկարահանող խումբը եղել է նաև Գորիսում, զրուցել կացարաններում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների հետ։ Նրանց պատրաստած ռեպորտաժում լեհ հեռուստադիտողը տեսավ մարդկանց, որոնք պայքարում ու պայքարելու են մինչև հաղթանակ` ամուր կառչած իրենց հողին։

Լեհ լրագրող Մարչին Տուլիցկին և օպերատոր Վոյտեկ Պացևիչն են, քննարկում են նկարահանման պլանը։

Գորիսի կացարաններից մեկում են, որտեղ արցախցի մեր հայրենակիցներն են հյուրընկալվել։ Օպերատոր Վոյտեկը ճկունությամբ աշխատում է դետալների վրա՝ ափսեներ, տիկնիկ, ձեռքի անհանգիստ շարժումներ և այլն։ Իսկ լրագրող գործընկերս էլ՝ Մարչինը, սենյակն է ուսումնասիրում, հարցազրույցի համար ճիշտ դիրք ընտրում։

Մարչին Տուլիցկին պատմում է, որ միշտ գնում է այնտեղ, որտեղ բարդ իրավիճակ է։ Այսօր արդեն նրանք Հայաստանում են, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախյան ճակատում, փորձեն ներսից ընկալել իրավիճակը.

Մենք միշտ լինում ենք այնտեղ, որտեղ տվյալ պահին սևեռված է աշխարհի ուշադրությունը, լինում ենք տարբեր երկրների խնդրահարույց հակամարտությունների կիզակետում։ Հետևաբար` այս պատերազմի ժամանակ մենք ուղղակի չէինք կարող այստեղ չլինել։

Այսպիսով մենք ավելի մոտ կլինենք իրավիճակին։ Զրուցելով տեղի մարդկանց հետ, կլսենք նրանց կարծիքը, կտեսնենք ու կզգանք նրանց զգացմուքնները և կհաղորդեք հանրությանը։

Գործընկերներս օրվա ընթացքում տարբեր նկարահանումներ են անում։ Մասնագիտական լեզվով ասած` սթենդափներ, հարցումներ։ Իմ կարծիքն էլ են հարցնում։ Հիշեցնում եմ, որ 90-ականներին կրկին Ադրբեջանը մոջահեդների ու ահաբեկիչների  էր բերել, հաղթեցինք, նույնը կլինի նաև այս անգամ։ Մարչին Տուլիցկի․

Մարդիկ պատմում են պատերազմի, իրենց անհանգստությունների ու տուն վերադառնալու հաստատակամության մասին։ Պատերազմում մարդիկ վիրավորվում, մահանում են, և այդ ամենի շունչը զգացվում  է։

Հաջորդ օրը նյութը հեռարձակվեց լեհական «Վյադեմոստի» հեռուստատեսությամբ՝ լուրերի գլխավոր թողարկման ժամին։ 

Մարդիկ այնտեղ իմացան, որ հայտարարված հրադադարը միայն պատրանք է, այստեղ շարունակվում են պատերազմական գործողությունները, հրթիռակոծվում են բնակավայրերը, ավերվում են տները։ Հեռուստադիտողը էկրանին տեսավ մարդկանց, որոնք պայքարելու են մինչև վերջ` ամուր կառչած իրենց հողին։ Խոսում եմ լեհ գործընկերներիս հետ` հույս հայտնելով, որ հաջորդ անգամ մեր հայրենիք կգան լուսաբանելու հաղթանակից հետո պատերազմի հետևանքների վերացումն ու մեր խաղաղ կյանքը։

Back to top button