Ստարտափ Հայաստան

Առանց բարձրագույն կրթության էլ կարելի է բիզնեսով զբաղվել և հաջողել․ «Ստարտափ Հայաստան»

25 ամյա Անուշ Շիրվանյանը բիզնեսով սկսել է զբաղվել դեռ վաղ տարիքից։

Անուշը նկարում է։ Որևէ տեղ չի սովորել, բարձրագույն կրթություն չունի այդ ոլորտում, բայց այսօր կարողանում է իր տաղանդի շնորհիվ գումար վաստակել:

Անուշի բիզնես հաջողությունների պատմությունը կարելի է բաժանել մի քանի մասի։

Բոլորն էլ ինչ-որ չափով հաջողության են հասել։ Առաջին փորձը զարդերն էին, բայց բիզնեսն այդքան էլ իրեն չարդարացրեց։

Անուշի կարծիքով պատճառն այն էր, որ գուցե նորություն էր Հայաստանում, համենայդեպս ինքը ջանասիրությամբ և մեծ սիրով էր աշխատել զարդերի վրա։

Անուշը թևաթափ չեղավ։ Որոշեց այլ տեղ ուղղել իր էներգիան և տաղանդը։

Ընկերներն էլ այդ հարցում իրենց դերն ունեցան։ Անուշի մտավախությունները շատ են եղել սկզբից։

Այսօր Անուշը հպարտությամբ է պատմում իր պատմությունը և մոտիվացնում մարդկանց, ու ապացուցում, որ բարձրագույն կրթություն չունենալը դեռ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ կա մարդու ներսում։

Լռություն, անջատված հեռախոս և լուսավոր սենյակ։ Ահա այն ամենն ինչ պետք է ստեղծագործելու և գումար վաստակելու համար։

Հայաստանում մեր երիտասարդները բազում հաղթանակներ և հաջողություններ ունեն շնորհիվ իրենց տաղանդի, էներգիայի և անընդհատ սովորելու ցանկության։

Անուշն էլ այն երիտասարներից է, որոնք ինքնակրթությամբ, ավելին սովորելու մեծ ցանկությամբ առաջ են գնում և իրենց հետ էլ Հայաստանն են առաջ տանում։

Back to top button