ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել՝ Ալիևի դեմ միավորվելու կոչով

Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում պատասխան են պահանջում Ադրբեջանի իշխանություններից, թե ինչի համար են իրենց որդիները զոհվել։ Այս մասին հայտնում է TolishMedia -ն:

«Նախևառաջ, մենք պետք է համախմբվենք կեղեքող կոռումպացված բռնապետական ​​կլան-խունտայի դեմ և հարցնենք, թե որտեղ են մեր նահատակների մարմինները, ինչի՞ կարողացավ հասնել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել: Ոչ ոք մեզ այս հարցերի պատասխանը չի տալիս: Ամեն ինչ սուտ է: Ի՞նչ է ասում երկրի նախագահը: Նա ասում է, որ զոհերի թիվը պետական ​​գաղտնիք է: Նա մեզանից թաքցնում է, թե մեր որդիներից ով է ողջ մնացել, և ովքեր են մահացել: Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան:

Ալիեւը ոչ մի բանի մասին չի մտածում, բացի նրանից, թե ինչպես պահպանի իր կոռումպացված ռեժիմը մեր որդիների կյանքի գնով: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները զոհ դառնան:

Այսօր մեր պարտքն է Ալիևից պահանջել, որ պատասխան տա:

Եկեք միասնական լինենք: Ոչինչ չպետք է խանգարի մեզ տապալել Ալիևների կլանը, որը զոհաբերում է մեր երեխաների կյանքը և բոլորիս տանում դեպի մահ»,- ասված է հայտարարությունում:

Back to top button