ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի նախագահը ողջունել է մարդասիրական զինադադար հայտարարելու պայմանավորվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է մարդասիրական զինադադար հաստատելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ հրապարակելով Մակրոնի ուղերձը:

Մակրոնն ընդգծել է, որ զինադադարի որոշումը պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», — ասված է Մակրոնի հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button