ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին, ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: 

«Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ 

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն Ռոն Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»,- գրել է Մայիլյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button