

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գտնում է, որ տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո ձևավորված հակաահաբեկչական կոալիցիա կա և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնադիրքում Արցախն ու Հայաստանն են:
Հայտարարված զիանդադարը պահպանել չի հաջողվում, քանի որ այն ձեռնտու չէ այս պատերազմում իրենց նպատակներին չհասած Ադրբեջանին և Թուրքիային, ասում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Այս փուլում անելիքներ ունեն միջազգային միջնորդները, ովքեր առայժմ կողմերին ուղղված կոչեր են անում: Արցախի արտաքին գործերի նախարարն այնինչ ավելի կոշտ արձագանք է ակնակալում: Նոր մեթոդներ են պետք Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները զսպելու համար: Համապատասխան գործիքակազմ ունի ՄԱԿ-ը»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Այդ գործիքակազմից նախարարն ա ռանձնացնում է նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:Տարածաշրջան ներմուծված ահաբեկիչները սպառնալիք են անև Արցախի հարևանների համար, այդ թվում նաև Ռուսաստանի:
Արցախը Հայստանի հետ առայժմ հակաահաբեկչական ճակատի առաջին գծում են ասում է Մասիս Մայիլյանը՝ նշելով որ հակաահբեկչական դե ֆակտո ձևավորված դաշինք կա:
«Դե ֆակտո ձևավորված դաշինքին իրավական ուժ հնարավոր կլինի հաղորդել Արցախի միջազգային ճանաչումից հետո»,-ասում է Մասիս Մայիլյանը: