ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանում հակաահաբեկչական դե ֆակտո ձևավորված կոալիցիա կա․ Մասիս Մայիլյան

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գտնում է, որ տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո ձևավորված հակաահաբեկչական կոալիցիա կա և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնադիրքում Արցախն ու Հայաստանն են:

Հայտարարված զիանդադարը պահպանել չի հաջողվում, քանի որ այն ձեռնտու չէ այս պատերազմում իրենց նպատակներին  չհասած Ադրբեջանին և Թուրքիային, ասում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Այս փուլում անելիքներ ունեն միջազգային միջնորդները, ովքեր առայժմ  կողմերին ուղղված կոչեր են անում: Արցախի արտաքին գործերի նախարարն այնինչ  ավելի կոշտ արձագանք է ակնակալում:  Նոր մեթոդներ են պետք Թուրքիայի և Ադրբեջանի  նկրտումները  զսպելու համար: Համապատասխան գործիքակազմ ունի ՄԱԿ-ը»,- ասում է Մասիս Մայիլյանը:

Այդ գործիքակազմից  նախարարն ա ռանձնացնում է նաև  միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:Տարածաշրջան ներմուծված ահաբեկիչները սպառնալիք են անև Արցախի հարևանների համար, այդ թվում նաև Ռուսաստանի:

Արցախը Հայստանի հետ առայժմ հակաահաբեկչական ճակատի առաջին գծում են  ասում է Մասիս Մայիլյանը՝  նշելով որ հակաահբեկչական դե ֆակտո ձևավորված դաշինք կա:

«Դե ֆակտո ձևավորված դաշինքին իրավական ուժ հնարավոր կլինի հաղորդել Արցախի միջազգային ճանաչումից հետո»,-ասում է Մասիս Մայիլյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button