Համասփյուռք

Ալմելո քաղաքի հայկական համայնքը կրթական մշակի աչքերով․ «Համասփյուռք»

«Նոր սփյուռք» հասկացությունը վերջին 30 տարիների արդյունք է։ Այս համատեքստում ի հայտ են եկել ու գալիս հայկական համայնքներ, որոնք կայացման առաջին քայլերն են կատարում։

Այս օրինակը կարելի է արձանագրել հետխորհրդային հանրապետություններում։ Սակայն վերջին շրջանում արձանագրվում են նմանօրինակ համայնքներ ոչ միայն արևելաեվրոպական, այլ նույնիսկ արեւմտաեվորապական տարածաշրջանի երկրներում։

Հայկական գաղթավայրերի փուլից հարուստ պատմություն ունեցող Նիդեռլանդները այսօր «նոր սփյուռք»-ի մաս են կազմում։

Ի՞նչ պետք է իմանալ հայահոծ Ալմելո քաղաքի հայկական համայնքի մասին։ Ինչպիսի՞ն է համայնքի ներկան։ Ի՞նչ կրթամշակութային գործունեություն է ծավալվում համայնքում։ Ի՞նչ խնդիրներ է այսօր հաղթահարում համայնքը։

«Ալմելո քաղաքի հայկական համայնքը կրթական մշակի աչքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանի հետ։

Back to top button