ԿարևորՀասարակություն

Թեժ մարտերը շարունակվում են հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան

Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում։ Նա հայտնել է, որ հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում տեղի են ունեցել ծանր մարտեր։ Այս պահին ևս մարտերը շարունակվում են։

«Վաղ առավոտից հակառակորդը մարտեր է ձեռնարկել և՛ հյուսիսում, և՛ հարավում։ Կիրառելով օդուժ, ԱԹՍ-ներ և հրթիռներ, անցել են հարձակման։ Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք»,- ասել է Հովհաննիսյանը։

Back to top button